Ռուսաստանը և քաղաքակրթական պառակտումը

Հարցեր և առաջադրանքեր

1․ Ինչ՞ու ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտավ անտանտի կողմից։ Ուժերի հարաբերակցությունը ինչպե՞ս փողվեց 1917թ․։

Պատ․՝ քանի, որ Գեռմանիան խորտակեց ԱՄՆ-ի նավերից միքանիսին ԱՄՆ-ին դա դուր չեկավ և միացավ Անտանտին: Եվ ԱՄՆ-ը Ֆռանսիայի համար շատ մեծ դեր կատարեց և հետ մղեցին գեռմանիային։

2․ Աշխարհամարտը ին՞չ բացասական ազդեցություն ունեցավ պատերազմող երկրների տնտեսության վրա։ Ինչ՞ու պետուտյունը սկսեց զբվաղվել տնտեսության կարգավորմամբ։

Պատ․՝ Սահմանափակվեցին տնտեսական կապերը, կազմալուծվեց միջազգային շուկայական համակարգը, սկսվել էր արդյունաբերական հումքը և մթերքների պաշարները, Գաղութների որակական փլուզում։ Եվ այդ իսկ պատճառներով Պետությունը  ուրիշ պատճառ չմիջամտելու չգտա և սկսեցին կարգավորել։

3․Ինչ՞ու քաղաքակրթական ճգնաժամը առավել ծանր ընթացք ունեցավ Ռւսաստանում։ Ե՞րբ հաղթանակեց փետրվարյան հեղափոխությունը Ռեուսաստանում։ Ին՞չ է երկիշխանությունը։

Պատ․՝  Ռուսաստանը իտարբերություն Եվրոպայի, հասարակության արդիական ցածր մակարդակն էր։ Իսկ երբ Ռուսաստանի ժամանակավոր իշխանույունը փետրվարին զավթեց իշխանությունը Ռուսական կայսրությունից, բոլշևիկները գոհ չէին։ այսպիսով քաղաքական ճգնաժամը ավելի բարդացավ։
Իսկ երկիշխանությունը երկու իշխանությունների ժամանակավոր կառավարությունն է։

4․ Ճգնաժամից դուրս գալու ի՞նչ ելք էին առաջարկում բոլշևիկները։ Ե՞րբ ր ի՞նչ ճանապարհով բոլշևիկները եկան իշխանության։ Ե՞րբ ռուսաստանը հայատարարվեց խորհրդային հանրապետություն։

Պատ․՝ Բոլշևիկները քաղաքացիական պատերազմ սկսեցին և հաղթանակ տարան, Մարտի 2ին Նիկոլայ 2-ը հրաժարական տվեց և բոլշևիկները սկսեցին կառավարել։ Ստեղծեցին սոցիալիստական համակարգ (կոմունիզմ) որտեղ հռչակվեց քաղաքացիների իրավահասություն, համընդանուր և հավասար ընտռական իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների և գործադուլների ազատություն։

1917թ․ հոկտեմբերի 25-ին հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը ճանաչվեց խորհրդային։

L`Ans-o-Meadows — Վիկինգների բնակավայրը Ամերիկայում

Պաշտոնապես Ամերիկան հայտնաբերվել է մ.թ. 1492 թ., երբ Քրիստափոր Կոլոմբոսը առաջին անգամ քայլ արեց նոր մայրցամաքի վրա։ Սակայն ժամանակակից հնագիտական գտածոները ստիպեցին շատ պատմիչների անձայն ընդունել որ Ամերիկան մոտ 400 տարվա տարբերությամբ ավելի շուտ էր հայտնաբերվել Եվրոպացիների կողմից֊Վիկինգների դարաշրջանում։ Լ’Անս֊օ֊Մեդուոս, հայտնաբերված հինավուրց Վիկինգների բնակավայրը, որը գտնվում էր Կանադայում֊գտածո, որը, հավանաբար, վերջ է տալիս վիկինգների կողմից Ամերիկայի հայտնաբերման վերաբերյալ վեճերին:Гренландия, сэр! Дания уже продавала острова Вашингтону | История ... Продолжить чтение «L`Ans-o-Meadows — Վիկինգների բնակավայրը Ամերիկայում»

Ֆրանս-պրուսական պատերազմ

Ֆրանս — պրուսական պատերազմը սկսվել է 1870 թվականի հուլիսի 19-ին: Նապոլեոնական Ֆրանսիան դեմ էր գերմանական կայսրությունների և թագավորությունների միացմանը: Չնայած նրան,որ ֆրանսիական զորքը ավելի մեծաքանակ էր, դա չօգնեց նրանց հաղթել պատերազմում: Ֆրանսիական բանակը կազմված էր մոտ 400000 զինվորականից, իսկ հետևակը զինված էր ամենաժամանակակից արտադրվող ինքնաձիգով:
Պրուսիայի կողմից պատերազմին մասնակցում էին Բավարիայի, Վյուտենբերգի թագավորությունները, Գեսսենի ու Բադենի գեռցիգները և Հյուսիսային Գերմանիայի իմպերիան։

 Պատերազմող երկու կողմերն էլ իրենց պահանջներն ու նպատակներն ունեին, Ֆրանսիան փորձում էր թույլ չտալ Պրուսիային և մնացած թագավորություններին միավորվել, մինչ դեռ Պրուսիան փորձում էր թուլացնել Ֆրանսիային և միավորել ամբողջ Գերմանական տարածքները։ 1866թ․ Իսպանիայում եղավ հեղափոխություն և Ելիզաբետ 2-րդը վռդնվեց գահից, իսպանացիները թագավորին փնտրում էին այլ երկրներից, ամենահարմարը Գերմանացի թագավոր Լեոպոլդն էր։ Քանի որ երկու դար առաջ Գերմանո-Իսպանական հարաբերություններն արդեն իսկ նվաստացրել էին Ֆրանսիային, 1870թ հուլիսի 13-ին Ֆրանսիան պահանջ ներկայացրեց Վիլհեմ I-ին, ըստ որի Պրուսիայի թագավորը պետք է պաշտոնապես արգելեր Լեոպոլդին դառնալ Իսպանիայի թագավորը։ Տեսնելով որ Պրուսիայի թագավորը զիջումների է գնում, Ֆրանսիացիները նոր պահանջներ ներկայացրեցին։ Բիսմարկը անընդունելի էր համարում Վիլհեմ I-ի պահվածքը և վերցնելով դեպաշը, փոխում է թագավորի խոսքերը, որտեղ ասվում էր, որ Վիլհեմը էլ տեղեկացնելու բան չունի։ Նույն թվականի գիշերը Բիսմարկը հրամայում է, որ թագավորի պատասխանը տպեն բոլոր թերթերում և դա շատ վատ է ընդունվում Ֆրանսիայի կողմից։ Ֆրանսիայի պարլամենտի մեծամասնությունը քվեարկեց Պրուսիայի դեմ պատերազմը սկսելու համար, և հուլիսի 17-ին Ֆրանսիան պաշտոնապես հայտարարեց պատերազմի մասին։

1870 թվականի հուլիսի 28ին Նապոլեոն 3-րդը Փարիզից մեկնեց Մեց, որպեսզի իր ձեռքը վերցնի նորակազմ բանակի հրամանատարությունը: Ըստ նախապատերազմական նախագծի Ֆրանսիան հարձակվելու էր Լոտարինգիա քաղաքից, դեպի պրուսական Ռեյնլանդ, և Ֆրանսիայի հիմնախնդիրն էր կիսել  Հյուսիսային Գեմանիան Բադենից։ Պրուսական բանակը սպասվածից ավելի արագ մոբիլիզացվեց ենթակառույցների օգտագործմամբ։ Ֆրանս — պրուսական պատերազմի առաջին միջադեպը եղավ 1870 թվականի օգոստոսի 4-ին: Մարտն ավարտվեց ֆրանսիական 2-րդ դիվիզիայի հրամանատար Աբել Դյուոյի մահվամբ, որից հետո ֆրանսիացիները ստիպված էին նահանջել: Երկրորդ դիվիզիան փորձում էր պահել իր դիրքերը, սակայն Վիսամբուրի ժողովուրդը հանձնվեց Գերմանիային: Տապալելով ամբողջ օգոստոս ամսի պատերազմները, Նապոլիոն 3-րդը որոշում է գնալ կառավարելու Սեդանի 100․000-անոց զորքը, որից անմիջապես հետո նա և նրա բանակը հանձնվեցին Պրուսիային։
1870 թվականի սեպտեմբերի 19-ին պրուսական զորքերը սսեցին Փարիզի պաշարումը: Այդ ժամանակ ստեղծվեցին պարտիզանական ջոկատներ: Պրուսիան հրամայեց ռմբակոծել Փարիզը, բայց պաշարումը ղեկավարով Ֆոն Բլումենթալը չընդունեց հրամանը և ընդիմացավ խղճի պատճառով, ինչի համար արժանացավ հալածանքների:
1871թ Հունվարին Գերմանական բոլոր թագավորությունները և Պրուսիան միավորվում են: Այսպիսով ստեծվում է Գերմանական իմպերիան։ Հասնելով մինչև Փարիզ, ֆրանսիայում կատարվեց հեղաշրջում: 1871թ կնքվում է Ֆռանկֆրոտի հաշտության պայմանագիրը, ըստ որի Գերմանիան իշխում է Ֆրանսիայի ½ մասը, մինչև վնասի փոխհատուցումը, Էիլզաս Լոտարինգիան էլ փոխանցվում է Գերմանիային

Դասը պատմում էին՝ Նարեկ խաչատրյանը, Գալստյան Մարինեն և Հովհաննես Հովհաննիսյանը

Միջազգային հարաբերությունները 17-րդդարի վերջից մինչև նապոլեոնյան դարաշրջանի ավարտը

Միջազգային համակարգի զարգացման փուլերը նոր ժամանակներում
1. «Երեսնամյա պատերազմի» արդյունքները

2. «Վեսթֆալյան համակարգը» և նրա
առանձնահատկությունները

3. Վիեննայի կամ «Հնգյակի համակարգ»

4. Միջազգային դրությունը Եվրոպայում մինչև
ֆրանսիական Մեծ հեղափոխությունը (1789թ.)

5. Միջազգային հարաμերություննե-
րը Ֆրանսիական մեծ հեղափոխությ
ան և նապոլեոնյան պատերազմնե-
րի շրջանում:

1)
Պատերազմի արդյունքում կորուստները ահռելի էին, գերմանական երկրներում բնակչությունը նվազեց 25%-ից 40%-ով: Որոշ շրջաններ անհամեմատելի շատ կորուստներ Продолжить чтение «Միջազգային հարաբերությունները 17-րդդարի վերջից մինչև նապոլեոնյան դարաշրջանի ավարտը»

Իսրայել Օրի

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գախտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հո՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության։ 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար:  1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին:  Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ: Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ: