• Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:

Մայրենի լեզուն սերնդե-սերունդ փոխանցվող և ազգային ինքնությունը որոշող լեզուն է, որ մենք յուրացնում ենք բնական ճանապարհով։ Իսկ օտար լեզուն այլ ազգերի կողմից օգտագործվող լեզուն է, որ մենք յուրացնում ենք՝ հատուկ ջանքեր գործադրելով։

  • Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:

Հայերենը անցել է զարգացման 3 փուլ՝ գրաբար, միջնադարյան, աշխարհաբար, որը օգտագործվում է հիմա։ Երբ ստեղծվեց հայոց այբուբենը, սկսեցին թարգմանվել շատ հոգևոր գրականություններ այլ լեզուներից։ Աստիճանաբար սկսեց տարածվել միջնադարյան հայերենը՝ գրաբարին զուգահեռ։ Այն դարձավ պաշտոնական կիրառելի լեզուն և գրաբարը սկսեց դանդաղորեն չգործածվել։ Ավելի ուշ միջնադարյանն էլ իր հերթին վեր ածվեց արդի հայերենի, որով այսօր աշխարհով խոսում են մոտ 10 միլլիոն մարդ։

  • Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:

Գրական հայերենն ունի 2 ճյուղ՝ արևմտյան և արևելյան։

  • Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:

Դա պայմանավորված է հայերի աշխարհասփյուռ լինելու հանգամանքով։

  • Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը

Անհրաժեշտ է օտար լեզուներ իմանալ, որպեսզի կարողանան շփվել այլ ազգերի հետ, կարդալ օտարալեզու գրականություն, սովորել այլ երկրներում և այլն։ Երբ ճանապարհորդում եմ ընտանիքիս հետ, մեզ այլ երկրներում շփվելու համար անհրաժեշտ է լինում օգտագործել անգլերեն կամ ռուսերեն լեզուները։

Оставьте комментарий